Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով՝ եթե անգամ Ղազախ-Երևան գազատարը կրկին բերվի աշխատանքային վիճակի, Ադրբեջանը զուտ տնտեսական պատճառներով շահագրգռված չի լինելու գազ մատակարարել Հայաստանին․
«Ադրբեջանին ձեռնտու չէ գազ մատակարարել Հայաստանին զուտ տնտեսական պատճառներով, եթե անգամ Ղազախ-Երևան գազատարը կրկին բերվի աշխատանքային վիճակի։ Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպական երկրներ ու Թուրքիա, նա ունի պայմանավորվածություններ, ըստ որի պետք է արտահանման հզորությունը ավելացնի։ Սեփական կարիքների համար Ադրբեջանը անգամ գնում է գազ Ռուսաստանից։ Ուստի Ադրբեջանը ավելորդ գազ չունի»»։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը ընդգծում է՝ կա նաև գնային քաղաքականության խնդիր․ Եվրոպայում գազի գինը շատ ավելի բարձր է, այնպես որ Ադրբեջանին ձեռնատու է գազը վաճառել հենց նրանց․
«Թուրքիային գազի 1000 խորանարդ մետրը տալիս են 290-320 դոլարով։ Համեմատության համար՝ մենք Ռուսաստանից գնում ենք 165 դոլարով»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում չբացառեց, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։