Ադրբեջանից գազ ստանալը տեխնիկական առումով իրատեսական է․ Աշոտ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում, որը սեպտեմբերին կայացավ, չբացառեց, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Sputnik
«Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ տեխնիկական առումով իրատեսական է համարել Ադրբեջանից գազ ստանալը․
«Ադրբեջանից գազ ստանալը զուտ տեխնիկական առումով իրատեսական է․ մնացած բոլոր հարցերը այլ դաշտում են»։
Հայաստանի էներգետիկ անվտանգությանը նվիրված սեմինարի ժամանակ նա հիշեցրել է սովետական տարիների Ղազախ-Երևան գազատարը, որը գործեց մինչև 90–ականները․
«Ժամանակին ունեինք Սովետական միության համակարգ, որը միացված էր բոլոր երկրներին։ Մենք ստանում էինք գազ «Գազպրոմի» հովանու ներքո՝ Ղազախ-Երևան գազատարով Ադրբեջանից։ Այդպես էր մինչև 90-ական թվականները։ Ու ստանում էինք բավականին լուրջ ծավալներով։ Այդ խողովակները առ այսօր կան»։