Անշարժ գույքի ոլորտում կարգավորման, լիցենզավորման կարիք կա. Կարապետ Հովհաննիսյան

Sputnik
Անշարժ գույքի շուկայում խաբեության նոր ձև է տարածվում։ Զգուշացումը սոցցանցի իր էջում հրապարակել է անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։ Խոսքը վերջերս նորաձև դարձած գովազդների մասին է, որտեղ վաճառվող տներն ու բնակարանները ներկայացնում են ամենայն հավանականությամբ` դերասաններ կամ վլոգերներ են։
Կարապետ Հովհաննիսյանը գնացել է մի քանի տեսանյութերի հետքերով ու պարզել, որ հիմնականում գույքի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. մի տեղ մակերեսը ճիշտ նշված չի եղել, քանի որ պարզվել է` կեսն առանց վկայական է, մի տեղ հողի նշանակությունը նշված չի եղել։ Սա կեղծիք է, այլ հարց է` միտումնավոր է արվում, թե` ոչ, բայց կա խաբվելու մեծ հնարավորություն։
Անշարժ գույքի փորձագետն ուշադրություն է հրավիրում ոլորտը կարգավորելու, մասնավորապես բրոքերների լիցենզավորման խնդրին։