Հայկական կոնյակն աշխարհը ճանաչում է Շուստովի ժամանակներից. Արտակ Սարգսյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կոչ արեց հայկական ալկոհոլը կոնյակ չանվանել, քանի որ կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է: Նա նույնիսկ «խայտառակություն» համարեց հայկական կոնյակով պարծենալը: Ըստ Փաշինյանի` փաստը, որ դա այլ երկրի ինտելեկտուալ սեփականությունն է, Եվրամիություն արտահանելիս բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Եվ ինտեգրված, զարգացած տնտեսություն ունենալու համար Փաշինյանն անհրաժեշտ է համարում հրաժարվել «Հայկական կոնյակ»-ից։ Այն ըստ ամենայնի` կոչվելու է «Հայկական բրենդի», որի զարգացման ուղղությամբ Հայաստանն արդեն իսկ ակտիվ գործակցում է Եվրամիության հետ։
Այդուհանդերձ, խորհրդային տարիներին «Հայական կոնյակ»-ն արդեն հաստատված բրենդ էր, ԵԱՏՄ շուկայում նույնպես մեր կոնյակը պահպանել է պահաջարկն ու ճանաչումը։ Ընդ որում հակառակ մտավախություններին, որոնք առաջացան, երբ ֆրանսիական Pernod Ricard-ը, որը Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերն է հեռացավ ռուսական շուկայից, հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան նախորդ տարվա համեմատ աճեց մոտ 20 միլիոն դոլարով` հասնելով 102 մլն դոլարի։ Բացի այդ, ԵԱՏՄ-ի միջոցով Հայաստանը հնարավորություն ունի դուրս գալու նաև ԲՐԻԿՍ-ի և Շանհայի Համագործակցության Կազմակերպության երկրների շուկաներ 3 միլիարդից ավելի սպառողներով։
Բայց Հայաստանի կառավարությունը պատրաստ է հրաժարվել հարյուրամյակներով իր տեղը գտած «Հայկական կոնյակ» ապրանքանիշից, բոլորին անհայտ «Հայկական բրենդի»-ի կակածելի եվրաապագայի համար։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։