100 դրամանո՞ց, թե՞ QR կոդ. hարցն արդիական է նախօրեից, երբ քաղաքային իշխանությունն արգելեց հասարակական տրանսպորտում 100 դրամանոցից բացի այլ մետաղադրամ ընդունել։ Այլընտրանքն էլ Telcell հավելվածի միջոցով QR կոդ ձեռք բերելն է, որից տարեցները չեն օգտվում, որովհետև շատերը շունեն սմարթ հեռախոսներ, երիտասարդների մի մասն էլ սկզբունքորեն հրաժարվում է ներբեռնել պարտադրված հավելվածը։
Ու, թեև Կենտրոնական բանկը երեկվանից վստահեցնում է, որ 100-դրամանոցների պակաս քաղաքում չի լինի՝ Sputnik Արմենիայի հարցումներն այլ իրավիճակ են արձանագրել։