ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում Միլենա Խաչատրյանը երկամարտի 218 կգ արդյունքով դարձել է փոխչեմպիոն։
81 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը նվաճել է փոքր արծաթները։
Պոկում վարժությունում նա բարձրացրել է 96, հրում վարժությունում` 122 կգ:
Առաջնությունն ընթանում է Լեհաստանում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հոկտեմբերի 29-ին դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` երկամարտի 320 կգ արդյունքով։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկի է նվաճել նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում նա ցույց է տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):