«Նոան» պարտության է մատնել «Ուրարտուին»

«Նոան» մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգային ու մրցելու է «Չելսիի» հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14–րդ տուրի «Նոա»–«Ուրարտու» խաղն ավարտվել է 2։1` հօգուտ «Նոայի»։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուքում» ֆուտբոլային ակումբի էջից։
«Շարժվում ենք առաջ` դեպի Կոնֆերենցիաների լիգա, որտեղ մեր հաջորդ մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»»,– հայտնում են ֆուտբոլային ակումբից։
Հիշեցնենք, որ խաղի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել։ «Red eagles» ֆան շարժման անդամները հանդիպման 13-րդ րոպեին ներխուժել էին խաղադաշտ ու պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Հեռացի՛ր», իսկ ձեռքերում պահում էին պաստառ` «Your time has come» (քո ժամանակը եկել է) գրառմամբ։