Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 83 անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Միայն Կուրսկի մարզի տարածքում 36 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 83 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ մի քանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«36 ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի տարածքում, 20-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 12-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 8-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 4-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 3-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։