Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը 2 ԱԹՍ է խոցել Բելգորոդի և Բրյանսկի մարզերում. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները Բելգորոդի և Բրյանսկի շրջանների վրա ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից մինչև 17:20-ը, կանխվել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա Կիևի ռեժիմի՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի և Բրյանսկի մարզերի տարածքներում ոչնչացվել են ուկրաինական 2 անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։