ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հանձնուքի պիստակների մեջ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ին, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
«Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքի պիստակների մեջ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են թաքցրել
© Photo : official site of the Penitentiary of RA
«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուքի պիստակների մեջ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են թաքցրել
© Photo : official site of the Penitentiary of RA