Ադրբեջանում նախանշված ՄԱԿ–ի COP-29 համաժողովին ընդառաջ Երևանում այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակելու պահանջով։
Ակցիայի մասնակիցները ԱԳՆ-ի շենքի մոտից երթով շարժվել են ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ` գերիների ազատ արձակման հարցը միջազգային մակարդակով բարձրաձայնելու պահանջով նամակներ հանձնելով դիվանագիտական ներկայացուցչություններին։
«Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ, թև թևի տված, պայքարելու միջազգային չարիքի դեմ։ Ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան ռեժիմին»,– Ռուսաստանի դեսպանատան մոտ իր ելույթում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։