Սկսել ենք 2 ամիս շուտ, որպեսզի հունվարի 1-ինփաստի առաջ չկանգնենք. Տիգրան Ավինյան

Sputnik
Երևանյան տրանսպորտում այսօրվանից ներդրված վճարային նոր համակարգի խնդիրներին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք այս գործընթացը սկսել ենք 2 ամիս շուտ, որպեսզի բացահայտենք հնարավոր խնդիրները, որ կարող են առաջանալ, և փաստի առաջ չկանգնենք հունվարի 1-ին»,– Ավինյանը` հավելելով, որ այսօր արձանագրված խնդիրները քաղաքային իշխանության համար, շտկումներ իրականացնելու ուղղություններ են։