Փաշինյանն էլ է իր խոսքում քննադատել ինքն իրեն․ Հրաչյա Հակոբյան

Sputnik
Մամուլն այսօր անդրադարձել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության երեկվա նիստին։ Լրատվամիջոցներին հասած տղեկություններով` նիստն անցել է բավական թեժ մթնոլորտում, իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:
Մասնավորապես կուսակցականների մի մեծ խումբ բարձրացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Թերթերը նաև հայտնում են, որ դրանց թվում է եղել Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ։
Լրագրողներն այսօր խորհրդարանում Հրաչյա Հակոբյանից փորձել են ճշտել մամւլի տեղեկությունները։ Sputnik Արմենիայի թղթակիցն էլ հարցրել է` արդյո՞ք կուսակցութոսւնում նաև Փաշինյանի աշխատանքից դժգոհողներ կան։
«Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն էլ է իր խոսքում քննադատել ինքն իրեն»,- ասել է Հակոբյանը։