2025թ–ի բյուջեն շատ ավելի վտանգավոր է, քան 2024–ինը. Վարդան Արամյան

Sputnik
2025թ–ի բյուջեն շատ ավելի վտանգավոր է, քան 2024–ինը. Sputnik Արմենիայի եթերում ասել է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` ներկայացնելով հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ցուցանիշների, առաջնահերթությունների իրագործելիության շուրջ իր մեկնաբանությունները։
«Առաջին վտանգը տնտեսական աճի կառուցվածքն է։ Գնահատված է 5,6% տնտեսական աճ։ Եթե նայում ենք ըստ ճյուղերի, արդյունաբերությունում նախատեսված է 5 տոկոսից ավելի։ Ես, անկեղծ ասած, այս հարցում մի քիչ սկեպտիկ եմ, որովհետև արդյունաբերությունում ներդրումներ չկան: Արդյունաբերության աճը հիմնված է բացառապես ոսկու վերաարտահանման վրա։ Եվ կախված է այն բանից, թե որքան կտևի այդ իրավիճակը»,– ասել է Արամյանը։
Ֆինանսների նախկին նախարարը խնդահարույց է համարում նաև հարկերի հավաքագրման և բյուջեի պակասուրդը լրացնելու ֆինանսաական աղբյուրների հարցերը։