Ընդհանուր արտաքին քաղաքականությունն է փոխվել. Սերգեյ Մելքոնյան

Sputnik
Հայոց Ցեղասպանության մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ իշխանությունը փոխել է ընդհանուր արտաքին քաղաքական ռազմավարությունն ու արդեն այդ մասին բացահայտ հայտարարում է. Sputnik Արմենիային ասել է պ.գ.թ., «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Եթե մինչև հիմա մենք կարող էինք Նիկոլ Փաշինյանի կամ այլ պաշտոնյաների ելույթներից որոշ փոփոխություն ենթադրել, ապա հիմա այդ փոփոխությունն արդեն ֆիքսվել է։ Երբ որ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Արցախի ճանաչումն ընդհանրապես օրակարգում չկա, ու հիմա էլ Ցեղասպանության ճանաչման հարցն էլ առաջնահերթ չէ, նշանակում է, որ ընդհանուր արտաքին քաղաքականության ռազմավարությունն է փոխվել»,– նշել է Մելքոնյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ին ԱԺ–ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ։