ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակել Լուսինե Գևորգյանին։ Տեղեկությունն իմանում ենք կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Լուսինե Գևորգյանն անդամակցում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ է։ Հիշեցնենք, որ մայիսին վարչապետի հրամանով կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Սիսիան Պօղոսեանը, որն այս պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարի 21-ին։ Նա պետական կառավարման ոլորտում իր աշխատանքը սկսել էր «իԳործ» ծրագրի շրջանակում։