ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Երևանը Ադրբեջանում կայանալիք COP 29-ի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չունի։ Այս մասին ԱԺ–ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մեկնել Բաքու։
«Ոչ»,–ասաց նա։
Ավելի ուշ պատգամավորը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվու՞մ է COP 29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։ Միրզոյանը նշեց՝ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ Ինչ վերաբերում է COP 29-ին, հայկական կողմի մասնակցությունը հաստատված չէ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։ Մամուլում տեղեկություններ կային, որ Արարատ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու։