Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Աննա Ամրոյան
Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է 128 կգ կշռող ծանրաձողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում:
Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով` փոքր ոսկու։
Նշենք, որ առաջնությունն ընթանում է Լեհաստանում։
Նարեկ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող՝ շրջանցելով ադրբեջանցուն