Microsoft-ը բազմատարածաշրջանային կենտրոն է բացում Ղազախստանում. ՀՀ–ն կմտնի ընդգրկման գոտի

Նորարարությունների խթանման նպատակով արհեստական բանականության օգտագործման համար Ղազախստանն ակտիվորեն մշակում է օրենսդրական բազա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Microsoft-ի՝ Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Միշել Սիմոնսը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է ընկերության ղազախական գրասենյակը բազմատարածաշրջանային կենտրոնի վերածելու մասին, որի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեղեկացվել է, որ Ղազախստանում Microsoft-ի գրասենյակը վերածվել է բազմատարածաշրջանային հանգույցի, որը պատասխանատու է Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Պակիստանում գործունեության համակարգման համար»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նախագահ Տոկաևը հայտնել է, որ նորարարությունների և տնտեսական աճի խթանման նպատակով արհեստական բանականության օգտագործման համար Ղազախստանն ակտիվորեն մշակում է օրենսդրական բազա:
Նա նաև նշել է, որ մինչև 2025 թվականը երկրում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության ազգային կենտրոն, որը կդառնա Ղազախստանի թվային փոխակերպման ենթակառուցվածքի կարևոր տարր:
Financial Times–ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Microsoft–ի գլխավոր տնօրենը