ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի -Sputnik. Ավելի քան 100 ռուս ուսուցիչ Հայաստանից, Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից մասնակցում են ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ սեմինարներին և վարպետության դասերին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մոսկվայում «Եվրասիա» ինքնավար ոչ կառավարական կազմակերպության (ԻՈԿԿ) կազմակերպած տոնական դպրոցի շրջանակներում:
Դպրոցը կրում է «Խաղաղության լեզու» անվանումը, այն «Եվրասիա» ԻՈԿԿ-ի Եվրասիական մանկավարժական խորհրդի նոր նախագիծն է՝ ուղղված ուսուցիչների միջազգային հանրության հարաբերությունների ամրապնդմանը և եվրասիական տարածքում ռուսաց լեզվի դիրքի ամրապնդմանը: Ծրագրի հիմնականխնդիրներից մեկը դպրոցներում, համալսարաններում և ուսումնարաններում լրացուցիչ կրթության ծրագրերի մշակման համար հարթակի ստեղծումն է, որն ուղղված է լեզվական միջավայրի՝ հատուկ մթնոլորտի ձևավորմանը, որի միջոցով ուսանողները կծանոթանան Ռուսաստանի ավանդույթներին և մշակույթին:
Նախագծերը կանցնեն փորձաքննությունև կհանդիսանան մեթոդական հիմք դպրոցի մասնակից երկրների ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի առաջխաղացման համար:
Վանաձորի պետական համալսարանի ռուսաց լեզվի դասախոս Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն ու իր գործընկերներն ակնկալում են փորձի փոխանակում և Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման և հանրահռչակման արդյունավետ մեթոդների մշակում:
Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիամ Գալոյաննիր հերթին կարծում է, որ ռուսաց լեզվի նկատմամբ երիտասարդ սերնդի հետաքրքրության մեծացման հարցում շատ բան կախված է ուսուցչից:
Տվյալ ծրագրին մասնակցող ուսուցիչները կմասնակցեն տարբեր թեմաներով վարպետության դասերի, կսովորեն բեմադրել ներկայացումներ՝ հետագայում երեխաների հետ բեմադրելու նպատակով: Նախատեսված են քննարկումներ ուսուցչի անձի՝ որպես ազգ կերտող գործչի թեմայով: