Գերմանիան փակում է իր տարածքում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները

Շարմահդը՝ «Թոնդար» կազմակերպության առաջնորդներից մեկը, որը հանդես է գալիս Իրանում միապետության վերականգնման օգտին և մեղադրվում է ահաբեկչություններ ծրագրելու մեջ, այս տարվա փետրվարին մահապատժի է դատապարտվել Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իսլամական Հանրապետությունում Գերմանիայի քաղաքացու մահապատժից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել փակել իր տարածքում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը։
«Ի պատասխան ԳԴՀ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող Ջամշիդ Շարմահդի մահապատժի՝ Գերմանիայի Դաշնային կառավարությունը փակում է Գերմանիայում Իրանի բոլոր երեք գլխավոր հյուպատոսությունները։ Ինչպես հայտնել է արտաքին գործերի նախարարությունը, դա կանդրադառնա Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում դիվանագիտական ներկայացուցչություններին, սակայն Բեռլինում դեսպանատունը բաց կմնա»,-գրում է DPA-ն։
Շարմահդը՝ «Թոնդար» կազմակերպության առաջնորդներից մեկը, որը հանդես է գալիս Իրանում միապետության վերականգնման օգտին և մեղադրվում է ահաբեկչություններ ծրագրելու մեջ, այս տարվա փետրվարին մահապատժի է դատապարտվել Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից: Իրանի գերագույնդատարանը հաստատել է դատավճիռը, հոկտեմբերի 28-ին մահապատիժն ի կատար է ածվել:
Բեռլինում Իրանի դեսպանը կկանչվի Գերմանիայի ԱԳՆ