ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 8 ամիսներին կազմել է ավելի քան 9 մլրդ դոլարը, ինչը երկու անգամ գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 173 մլն դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց նա։
Պապոյանի խոսքով` Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 2 մլրդ 52 մլն դոլարից մի փոքր ավելի, իսկ ներմուծումը` ավելի քան 7,1 մլրդ դոլար։