«Գիտե՜ք` մենք ինչ կոնյակ ունենք».-այս արտահայտությունն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քմծիծաղ է առաջացնում։
«Սա շատ խայտառակ բան է։ Մենք չենք հետազոտում, թե ուրիշները մեզ ոնց են ընկալում։ Մինչև այս հարցերը չլուծենք, կլինենք ետնախորշերի տնտեսություն, որ թաքուն տեղերում, թաքուն բաներ է վաճառում»․-հայկական կոնյակի մասին կառավարության նիստում դատողություններ է արել վարչապետը։