Հույս ունեմ, որ 2025 թվականին սահմանազատման աշխատանքները կշարունակվեն․Միրզոյան

Sputnik
«Առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց կծանուցեն սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, Ազգային ժողոում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հույս է հայտնել, որ 2025 թվականին, կշարունակվեն սահմանազատման աշխատանքները։ «Այս պահին որևէ բան չի խանգարում աշխատանքները շարունակելու համար»․-ընդգծել է նախարար Միրզոյանը։