Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում համաձայնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարության հետ, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտգործնախարարության թիվ մեկ օրակարգային հարցերից չէ։
Ըստ նախարար Պապոյանի՝ տասնամյակներ շարունակ Հայաստանում սխալ քաղաքականություն է վարվել նաև դպրոցական դասագրքերի մակարդակով։