Ցրտահարության վնասները դեռ չեն գնահատվել.Սարգսյան

Sputnik
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը վերջին երկու շաբաթվա ընթացքում պարբերաբար զգուշացնում էր, որ ցածր ջերմաստիճանի պատճառով որոշ մարզերում ցրտահարություն է սպասվում։
Գեղարքունիքի մարզում անցած շաբաթ տեղացած ձյան ու ցրտահարության պատճառով գյուղացիներն ու ֆերմերները չէին կարողացել հանել կարտոֆիլի բերքը։ Որոշ ֆերմերներ, իրենց իսկ պնդմամբ, հսկայական կորուստներ էին կրել։
«Թե որքան վնաս է տվել ցրտահարությունը Գեղարքունիքի մարզին, այս պահին դեռ գնահատված չէ»․-լրագրողներին ասել է մարզպետ Կարեն Սարգսյանը։