Կառավարությունը մտադիր է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Պատճառը զինված ուժերում կադրերի պակասն է։
Պաշտպանության նախարարությունը չի թաքցնում, որ այսօր բանակում ունեն դասակի, վաշտի և գումարտակների հրամանատարների թափուր հաստիքներ, որոնք պետք է համալրվեն։
Այդ նպատակով, նախատեսվում են բանակ վերադարձնել պահեստազորում գտնվող կամ թոշակի անցած զինծառայողներին։
«Տարիների ընթացքում բանակում անտանելի պայմանները հանգեցրել են կադրերի պակասի։ Փորձել են անգամ վարժական հավաքների մասնակիցներով լրացնել այդ բացը, սակայն դա չի հաջողվել».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։