ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2025 թ. կպահպանվի դեպի Հայաստան վիետնամական բրնձի անմաքս ներմուծման 150 տոննա քվոտան։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած այս որոշումը այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Որոշումը վերաբերում է երկարահատիկ բրնձին։
Նշենք, որ Վիետնամի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թվականին: