Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ- ն Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Կրուգլյակովկա բնակավայրը․ ՊՆ

Դեռ սեպտեմբերին հաղորդվել էր, որ ՌԴ զինվորականները Խարկովի մարզի Կրուգլյակովկայի շրջանում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Խարկովի մարզի Կրուգլյակովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գյուղը, որտեղով անցնում է երկաթուղին, գտնվում է Օսկոլի ջրամբարի ձախ ափին՝ Կուպյանսկից հարավ։
Բացի այդ, հետ է մղվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 14-րդ մեքենայացված, 77-րդ աերոմոբիլային և ազգային գվարդիայի բրիգադների հինգ հակագրոհ։
Ոչնչացվել է ռազմամթերքի 5 դաշտային պահեստ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։