Ջրհեղեղի հետևանքները. Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Տարածաշրջանում պահպանվում է վտանգի կարմիր մակարդակը։
Sputnik
Իսպանիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։ Երկրի հարավ-արևելքում` Վալենսիայում, հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել։
Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջանում պահպանվում է վտանգի կարմիր մակարդակը։ Սոցցանցերում հրապարակված կադրերում և լուսանկարներում երևում են ջրերում լողացող հարյուրավոր մեքենաներ։ Ավերվել են տներ, ջրի տակ են անցել ճանապարհներ։
1 / 9

Ջրհեղեղի հետևանքները Իսպանիայում

2 / 9

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ջրհեղեղից հետո բնակիչները մաքրում են փողոցները

3 / 9

Ջրհեղեղի հետևանքները Իսպանիայում

4 / 9

Ջրհեղեղի հետևանքները Իսպանիայում

5 / 9

Հեղեղված փողոցներից մեկում սագ է լողում

6 / 9

Ավտոմեքենաները ջրի տակ են անցել

7 / 9

Իսպանիայի Վալենսիա քաղաքում տղամարդը մաքրում է ջրհեղեղից տուժած իր տունը

8 / 9

Տղամարդը քայլում է Վալենսիայի հեղեղված փողոցներով

9 / 9

Ջրի տակ անցած ավտոմեքենա