Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ

Վալենիսիա
Վերջին տվյալներով՝ երկրի հարավ-արևելքում առաջացած ջրհեղեղն ավելի քան 70 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին առկա տվյալներով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան»,- նշեց արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Իսպանիային