Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Վերջին տեղեկություններով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
92 մարդ մահացել է Վալենսիայում, 2-ը՝ Կաստիլիա Լա Մանչայում և ևս մեկ անձ՝ Անդալուզիայում։
Մեծ թվով մարդիկ համարվում են անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ի վերջին տեղեկություններով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։