Հրդեհ Արտաշատի մանկապարտեզում. տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից

Այրվել է էլեկտրական վահանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզում. Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնոմ ստացվել է հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել է էլեկտրական վահանակ։
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. այրվել են կենցաղային իրեր