Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ - ը գիշերվա ընթացքում 23 անօդաչու թռչող սարք է խոցել ռուսական 6 շրջանների վրա․ ՌԴ ՊՆ

Յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր որսացել և ոչնչացրել են 23 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ մի շարք շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ դրանցից յոթը խոցվել են Ռոստովի մարզի տարածքում, հինգը՝ Կուրսկի, չորսը՝ Սմոլենսկի, երեքական՝ Օրյոլի և Բրյանսկի մարզերի և մեկ ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։