ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին ԱԽ անդամներից բացի մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են կառավարությունից։
Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորությամբ ԱԽ վերջին նիստն անցկացվել էր հուլիսին։ Նիստի ընթացքում քննարկվել էին զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր: