ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Իսպանիային

ՀՀ ԱԳՆ
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են տարերային աղետից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են բնական աղետի հետևանքով»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 72 մարդու կյանք է խլել, բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած։ Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ տարածաշրջանում շարունակում է պահպանվել վտանգի կարմիր մակարդակը։