Արդյունքը հաջող կլինի. Շվիդկոյը՝ Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին

Միխայիլ Շվիդկոյը Երևանում. Արխիվային լուսանկար
Շվիդկոյի խոսքով՝ այսօր աշխատանքներ են տարվում տարբեր երկրներին գործընթացին միանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական կինոակադեմիայի և կինոմրցանակի ձևավորման գործընթացը կունենա հաջող արդյունք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Միանգամից ասեմ, որ գործընթացը հեշտ չի ընթանում, բայց ընթանում է, և այն, իմ կարծիքով, միանգամայն դրական է։ Կարծում եմ, որ այդ աշխատանքը հեռանկարային է, և այն հաջողությամբ կավարտվի», - ասել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվորեն միացել է աշխատանքին, և ներկայումս տարբեր երկրների հետ ընթանում են բանակցություններ են։
Ավելի վաղ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել էր ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը կդառնար «Օսկարի» անալոգը: Եվրասիական կինոմրցանակի առաջին հանձնումը նախատեսվում է 2025 թվականին: Մրցանակի անվանումը չի փոխվի։