ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Առստամյանը։
57կգ քաշային կարգում հանդես եկող արցախցի մարզիկը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Մենամարտը բավականին լարված էր։ Առաջին ռաունդն ավարտվեց 17-ամյա բռնցքամարտիկի պարտությամբ․ մրցակցի հարվածները հասնում էին նոկաուտին, մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն: Սակայն արդեն երկրորդ ռաունդում արցախցի բռնցաքամարտիկին հաջողվեց գերազանգել մրցակցին։ Երրորդ ռաունդում Էռստամյանը շարունակեց ակտիվ գրոհները և հաղթեց։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Առստամյանը հաղթել էր թուրք բռնցքամարտիկ Չաղրի Ֆիդանին։
Նշենք, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է բռնցքամարտի Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունը։