ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում. արխիվային լուսանկար
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում: Ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
»Նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը», - ասել է նա։
Անդրադառնալով այլ միջազգային հարթակներում ԱՊՀ երկրների ղեկավարների շփումներին՝ Լեբեդևը հիշեցրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որի շրջանակում բազմաթիվ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։
13 պետություն ԲՐԻԿՍ–ի գործընկերոջ կարգավիճակ ստացան
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ԱՊՀ-ն կա և զարգանում է ի շահ կառույցում ընդգրկված բոլոր պետությունների: «Չնայած հավաքական Արևմուտքի վարած քաղաքականությանը` ԱՊՀ երկրների տնտեսությունը չի տուժել, մեծանում է փոխադարձ առևտրի ծավալը»,– հավելել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման ոչ պաշտոնական գագաթնաժողովները բնութագրել էր որպես ընկերական զրույցներ, որոնց ընթացքում քննարկվում է տարածաշրջանային և միջազգային գործարար օրակարգը:
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը Փաշինյանին պետք էր Ալիևի հետ կոնտակտ ունենալու համար․ Սուրենյանց