ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Անտիկոնտրաֆակտ-2024» միջազգային համաժողովը Երևանի փոխարեն կանցկացվի Աստանայում 2024 թվականի դեկտեմբերի 5-6-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) մոտ կանգնած աղբյուրը։
Համաժողովը, որպես կանոն, անցկացվում է ԵՏՀ-ում նախագահող երկրում։ Թեև ընթացիկ տարում նախագահողը Հայաստանն է, սակայն Երևանը համաժողովն այստեղ անցկացնելու հնարավորություն չի գտել՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Իսկ Ղազախստանը համաժողովն անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
Նախատեսվում է, որ համաժողովի ծրագիրը կազմված կլինի 12 բանավեճային նստաշրջաններից: Դրանց ընթացքում կքննարկվեն իրավական, մաքսային, տեխնիկական կարգավորման և սերտիֆիկացման, սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության, արտադրանքի մակնշման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մտավոր սեփականության ոլորտում ՏՏ տեխնոլոգիաների օգտագործման և այլ հարցեր:
Այս տարի համաժողովին մասնակցելու հրավերներ կուղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետություններ, այլև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի, Թունիսի դեսպանություններ, առևտրային ընկերություններ ու ներկայացուցչություններ:
Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ- 2024» 11-րդ միջազգային համաժողովն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում անցյալ տարվա դեկտեմբերին։