Ազգային Ժողովում վարչապետի աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեի քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը ճեպազրույցում անդրադարձել է Կազանում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպմանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ նման շփումներն օգտակար են։ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները համաձայանեցնելու հարցում էլ Արայիկ Հարությունը հայտարարել է, որ նման հնարավորություն տեսնում է։
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին լրագրողները խնդրել են պարզաբանել Գյումրիում իշխանազավթման մասին լուրերն ու Արդարադատության նախարարի պաշտոնում ՔՊ թեկնածուի առաջադրումը։