Մինչև ԱԺ-ում Աղազարյան-Քյարամյան միջադեպը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկություն չի ունեցել, որ Արգիշտի Քյարամյանին որևէ գործով զանգել են։
Դիտարկմանը, որ փաստաբան Հակոբ Ճարոյանի հաղորդման հիման վրա է նախաձեռնվել վարույթը, թեև իր ներկայությամբ է արվել հայտարարությունը՝ Խաչատրյանը պատասխանել է, որ հակակաոռուպցիոնի քննիչը եզրակացրել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան։ Վարույթը նախաձեռնվել է դատախազության հանձնարարությամբ։