«Ափսոսանք եմ հայտնում միջադեպի համար». Արգիշտի Քյարամյան

Sputnik
Աղազարյան-Քյարամյան միջադեպից հետո առաջին անգամ Ազգային Ժողով այցելած Քննչական կոմիտեի ղեկավարին լրագրողները հարցրել են նախաձեռնված քրեական վարույթի մասին։ Արգիշտի Քյարամյանը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առիթով, բայց նաև պնդել է, որ Աղազարյանի որդու վերաբերյալ իր խոսքերը փաստերով հիմնավորվող են։