Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Sputnik Արմենիայի խնդրանքով անդարադարձել է մի քանի օր առաջ մեծ աղմուկ հանած միջադեպին, երբ ԱԱԾ դիմակավորված ու զինված ծառայողները հենց դասի ժամանակ ուժ կիրառելով բերման ենթարկեցին ֆիզիկայի ուսուցչին։ Երեխաները սթրեսի մեջ էին։ Ուսուցիչներն ու ծնողները երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել դեռահասներին, որոնցից շատերը զինված ԱԱԾ-ականներին ահաբեկիչների տեղ էին դրել։
Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակը մինչև օրս դեռ պարզաբանումների է սպասում իրավասու մարմիններից։