Կազանի հանդիպումը շրջադարձային դարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման օրակարգի հարցում։ Երկու երկրները գրեթե միաժամանակ ստորագրեցին հայ-ադրբեջաական սահմանազատման կանոնակարգը։ Հայաստանում այդ փաստաթղթի վավեացման ընթացակարգը լիարժեք սպառված է, Ադրբեջանում այն դեռ պետք է խորհրդարանի վավերացման փուլն անցնի, թեև Ալիևի ստորագրությունից հետո Միլի Մեջլիսը դժվար թե այլ որոշում կայացնի։ Սահմանազատումը դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ուղին որակեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս իրադարձությունների ֆոնին ակտիվացան քննարկումները, որ Խաղաղության կոչվող համաձայնագիրը, հնարավոր է, ստորագրվի մինչև Բաքվում կայանալիք COP 29 համաժողովը։
Իրատեսակա՞ն են այդ սպասումները, և չի՞ ուռճացվում արդյոք բնապահպանական այդ համաժողովի դերը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ։