Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյան
Հայ մարզիկը մրցակցին հաղթեց 30 վայրկյանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ։
Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտում ընդամենը 30 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթեց Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին։
Նշենք, որ Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5։2 հաշվով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն վրացի Լեռի Աբուլաձեին։ Քառորդ եզրափակիչում էլ մեր ըմբիշը 6։3 հաշվով պարտության էր մատնել մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Կիսաեզրափակիչում Կարենը պարտվել էր։
Այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հայկ Մելիքյանը, որի մրցակիցը 72 կգ քաշային կարգում լինելու է Սերբիան ներկայացնող Ալի Արսալանը։
Իսկ 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել Խաչատրյանը համառ գոտեմարտում 5։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաևը։
Հիշեցնենք` առաջնությունն ընթանում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն