ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ ուշ երեկոյան կայացավ «France Football»-ի «Ոսկե գնդակի» պաշտոնական մրցանակաբաշխությունը:
Տղամարդկանց «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Ռոդրին (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»):
Կանանց «Ոսկե գնդակին» երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Այտանա Բոնմատին (Իսպանիայի հավաքական, «Բարսելոնա»):
Կանանց և տղամարդկանց լավագույն թիմերը «Բարսելոնա»-ի կանանց և «Ռեալ»-ի տղամարդկանց թիմերն էին:
Մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Լամին Յամալը (Իսպանիա, «Բարսելոնա»):
Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը տրվեց Էմիլիանո Մարտինեսին (Արգենտինա, «Ասթոն Վիլլա»)` երկրորդ տարին անընդմեջ, հատուկ մրցանակ՝ այս տարի կյանքից հեռացած՝ գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերին, ամենաշատ գոլերի համար մրցանակ՝ Հարի Քեյնին (Անգլիա, «Բավարիա») ու Կիլիան Մբապեին (Ֆրանսիա, «Ռեալ»):