ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ավելի վաղ Գորլովկայի քաղաքապետը հայտնել էր «Կոմսոմոլեց» բնակելի զանգվածում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին:
«Ուկրաինայի զինված կազմավորումներին պատկանող ԱԹՍ-ի հարձակման հետևանքով «Կոմսոմոլեց» բնակելի զանգվածում զոհվել է Գորլովկայի խաղաղ բնակիչ։ Հավերժ հիշատակ անմեղ զոհին: Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին»,-գրել է Պրիխոդկոն իր Տելեգրամ–ալիքում։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ տեղի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։