Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 320 կգ արդյունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
73 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 320 կգ (140+180 կգ) արդյունքով։
Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:
Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել:
Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):