«Փյունիկը» պատմության մեջ առաջին անգամ հաղթել է հոկեյի հայկական լիգայի փլեյ-օֆֆում

Եզրափակիչում «Փյունիկը» հաղթեց «Երևանյան առյուծներին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հոկեյի «Փյունիկ» ակումբը պատմության մեջ առաջին անգամ հաղթել է հայկական հոկեյի լիգայի փլեյ-օֆֆում: Երևանցիները դարձել են Գրիգորի Մկրտչյանի այս տարվա գավաթակիր, հայտնում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եզրափակիչում «Փյունիկը» 3։2 հաշվով հաղթեց «Երևանյան առյուծներին»: «Առյուծները» երկրորդ տարին անընդմեջ հասնում են եզրափակիչ:
Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Օմսկի «Ավանգարդի» ու Վլադիվոստոկի «Ադմիրալի» նախկին հարձակվող Տիգրան Մանուկյանը («Փյունիկ»), որը հանդես է գալիս հոկեյի հայկական առաջնությունում: Հոկեյիստը յոթ խաղում վաստակել է 23 (11+12) միավոր։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի հոկեյի 2025 թվականի աշխարհի առաջնությանը: